«Հրապարակ»․ ՔՊ-ն հավելյալ աշխատեցնում է «վարձու աշխատողներին»

«Հրապարակ»․ ՔՊ-ն հավելյալ աշխատեցնում է «վարձու աշխատողներին»

Fri, 29 May 2026 08:05:00 +0400


Ամենեւին չէինք չափազանցրել՝ գրելով, որ ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում վարձու աշխատողներին՝ նախընտրական բուկլետ բաժանողներին, որոնց նախապես այդ աշխատանքի համար խոստանալով 200-250 հազար դրամ, այնուհետեւ նոր պարտականություններ էին սահմանել` կրկնակի այցեր կատարել այն բնակարանները, որոնք առաջին անգամ փակ են եղել, հետո՝ մասնակցել ՔՊ-ի քարոզարշավներին, քայլել Փաշինյանի հետեւից՝ մասսովկայի համար, հիմա էլ հավելյալ նոր աշխատանք են ավելացրել․ այն քաղաքացիներին, որոնք ընդունել են ՔՊ-ի բուկլետները եւ դուռը չեն փակել քարոզիչների վրա, կրկին պետք է այցելել, այս անգամ նոր հարցաթերթիկ է պետք դեմ տալ, որպեսզի քաղաքացին գրի, թե ինչ է ակնկալում իշխող ուժից՝ վերընտրության դեպքում։

Կարելի է կարծել, թե ՔՊ-ն կարեւորում է ընտրողների կարծիքը, ամրապնդում նրանց հետ կապը, սակայն իրենք՝ վարձկանները, կասկածներ ունեն, որ ամեն օր նոր պարտականություն ավելացնելով՝ գուցե փորձում են իրենց զզվեցնել, որ հրաժարվեն առանց այն էլ անպատվաբեր գործից եւ ստանալիք գումարի կեսից, որն իրենց հասանելի պետք է դառնա աշխատանքն ամբողջությամբ ավարտելուց հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրակաշառք տալուն էլ ձեւ կա

Ընտրակաշառք տալուն էլ ձեւ կա Thu, 26 Feb 2026 17:45:39 +0400 Այս տարի ընտրակաշառքները կբաժանեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով