Ավելի մեծ  ահավիրքներ կունենանք

Ավելի մեծ  ահավիրքներ կունենանք

Fri, 29 May 2026 19:45:21 +0400


Հարգարժան Ռուբեն Վարդանյանն իր վերջին ուղերձում հղել էր. «․․․Նորից ուզում եմ հիշեցնել, որ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին․․․»։

Մեր ժողովրդի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների միջոցով, ավելի արդար հասարակություն, բարեկեցիկ կյանք, պայծառ ապագա ունենալու ակնկալիքով 2018թ․ ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլը։ 2020թ․ Արցախյան երկրորդ պատերազմում, հազարավոր զոհեր տալով, ծանր պարտություն կրեցինք։ 2021թ իշխանությունը վերընտրվեց այս անգամ Արցախի ինքնորոշում հանուն փրկության, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի կարգախոսներով։ Սակայն, 2023թ․ տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ հայաթափվեց Արցախը։ 2026թ․ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին գործող վարչապետը ցանկանում է իր իշխանությունը վերարտադրել նախաստորագրված «խաղաղության» պայմանագիրը թմբկահարելով, որը կարող է ստորագրվել հայտնի նախապայմանների իրականացումից հետո։

Հարցս հղում եմ մեր ժողովրդին` եթե նորից ընտրվի այս իշխանությունը իր վարչապետով, ի՞նչ է կատարվելու մեր ազգի եւ պետության հետ մոտակա մի քանի տարում։ Կարծում եմ, որ շատ հավանական է ավելի մեծ ահավիրքներ կունենանք, ունենալով վերը շարադրված ժամանակագրական ընտրություն-արդյունք դառը դասերը։ Հետեւաբար, չպետք է թույլ տանք, որ այն կրկնվի, 2026թ․ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մերժելով ներկայումս գործող իշխանությանը։

Սուրեն Տոնոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրատեսի՞լ է, որ Թրամփն ու Ալիևը Նիկոլին «12 միավոր» են տալիս․․․

Եվրատեսի՞լ է, որ Թրամփն ու Ալիևը Նիկոլին «12 միավոր» են տալիս․․․ Fri, 29 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով