Թրամփը հետաձգեց Իրանի վերաբերյալ որոշումը

Թրամփը հետաձգեց Իրանի վերաբերյալ որոշումը

Sat, 30 May 2026 11:30:49 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով վարչակազմում իր աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ Թրամփի հանդիպումը իրավիճակային կենտրոնում խորհրդականների հետ տևել է մոտ երկու ժամ, սակայն ավարտվել է առանց որևէ կոնկրետ արդյունքի։

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ խորհրդակցություն կանցկացնի և առաջիկայում վերջնական որոշում կկայացնի Իրանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

ԱՄՆ առաջնորդն ընդգծել էր, որ Իրանը պետք է համաձայնվի, որ երբեք միջուկային զենք չի ունենալու։
Նա նաև պահանջել է, որ Թեհրանը անհապաղ ականազերծի Հորմուզի նեղուցը և հայտնել է, որ ԱՄՆ–ն Իրանի և ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցությամբ, միջուկային նյութերը դուրս կբերեն ԻԻՀ–ից՝ դրանք ոչնչացնելու համար։
Թրամփի խոսքով՝ գործարքն այժմ «գումարի որևէ փոխանակում» չի ենթադրում, իսկ «պակաս կարևոր» մյուս պայմաններն արդեն համաձայնեցված են։

Իր հերթին, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել Վաշինգտոնի հետ, սակայն հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնության դեռ ձեռք չի բերվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրատեսի՞լ է, որ Թրամփն ու Ալիևը Նիկոլին «12 միավոր» են տալիս․․․

Եվրատեսի՞լ է, որ Թրամփն ու Ալիևը Նիկոլին «12 միավոր» են տալիս․․․ Fri, 29 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով