Մոսկվան արձագանքել է՝ Հայաստանը կարո՞ղ է հարստանալ առանց էժան ռուսական գազի

Մոսկվան արձագանքել է՝ Հայաստանը կարո՞ղ է հարստանալ առանց էժան ռուսական գազի

Sun, 31 May 2026 22:00:50 +0400


Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը ռուսական Առաջին ալիքի լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է հարստանալ առանց էժան ռուսական գազի, ասել է․

«Դե, թող փորձեն, դա նրանց ընտրությունն է։ Բայց մինչ այժմ նրանց տնտեսության կառուցվածքը ցույց է տալիս, որ նրանք զգալի ՀՆԱ աճ են գրանցում, մասամբ շնորհիվ էժան ռուսական էներգետիկ ռեսուրսների։ Թող փորձեն այն փոխարինել եվրոպականներով, և կտեսնենք, թե ինչ կլինի»։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։

Ավելի վաղ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան պնդում է՝ Հայաստանը ռուսականից բացի «երբեք» այլ գազ չի ունենա

Մոսկվան պնդում է՝ Հայաստանը ռուսականից բացի «երբեք» այլ գազ չի ունենա Sun, 31 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով