Վերջին 10 օրվա ընթացքում ժողովրդին սպսառնում են դրանով
Mon, 01 Jun 2026 12:22:27 +0400

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է Հանրային հեռուստատեսությամբ կայացած բանավեճից հետո ստացած արձագանքներին՝ նշելով, որ բազմաթիվ քաղաքացիներից ստացել է աջակցության և քաջալերանքի խոսքեր։
Նրա խոսքով՝ բանավեճի ընթացքում ներկայացված դիրքորոշումները լիովին համապատասխանում են ԲՀԿ-ի քաղաքական օրակարգին, թիմի հրապարակային խոսույթին և «Առաջարկ Հայաստանին» ծրագրում ամրագրված մոտեցումներին։ Սուրենյանցը պնդել է, որ հենց ծրագրային և քաղաքական հենքի վրա են իրենք բացահայտում գործող իշխանության քաղաքական թուլություններն ու սպառվածությունը։
Քաղաքագետը նաև հայտարարել է, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունում նկատվում են ընտրություններից առաջ հնարավոր ճնշումների և հետապնդումների ակնարկներ։ Նրա գնահատմամբ՝ նման հայտարարությունները մտահոգիչ են և կարող են վկայել նախընտրական լարվածության աճի մասին։
Սուրենյանցը նշել է, որ քարոզարշավի վերջին փուլում քաղաքական պայքարը կարող է ավելի սրվել, ուստի, ըստ նրա, անհրաժեշտ է պատրաստ լինել տարբեր զարգացումների և կարողանալ դիմակայել առաջացող մարտահրավերներին։
Ամփոփելով իր խոսքը՝ նա ընդգծել է, որ առաջիկա ընտրությունները կարևոր են երկրի քաղաքական ապագայի տեսանկյունից և կոչ է արել քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել քվեարկությանը։
«Քաղաքական հարթության վրա ձախողված ՔՊ-ականները վերջին տասն օրվա ընթացքում անընդհատ ուղղակի կամ անուղղակի ժողովրդին սպառնում են ընտրությունների նախօրյակին ծրագրված ռեպրեսիաներով, այլանդակություններով:
Տպավորություն է, որ ռեպրեսիաների, այլանդակությունների «ծրագրավորման» կենտրոնը ՔՊ վարչությունը կամ խմբակցությունն են»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր