Ողբերգական դեպք՝ Արթիկում․ Տան հրդեհը մարելուց հետո 74-ամյա թոշակառուին գտել են մահացած
Mon, 01 Jun 2026 23:27:02 +0400

Երեկ խոշոր հրդեհ է բռնկվել Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ բնակավայրի տներից մեկում, ինչի հետևանքով տան տերը մահացել է։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Մեծ Մանթաշ գյուղի վարչական ղեկավար Նարեկ Մկրտչյանը հայտնեց․ Մահացողը 74-ամյա տղամարդ է, անկողնային հիվանդ էր։ Աղջիկներ ունի, ամուսնացած են, իսկ տղան ամուսնացած չէր, Երևանում աշխատում է, դեպքի ժամանակ էլ աշխատանքի է եղել։ Աղջիկները հերթափոխով գալիս էին, հորը խնամում։ Դեպքի ժամանակ աղջիկն էլ տանը չի եղել, գնացել է իր տուն, որ նորից պիտի հետ գա հոր մոտ, այդ ժամանակ էլ տեղի է ունեցել դեպքը։
Մկրտչյանը նշեց, որ մահվան պատճառը դեռ հայտնի չէ, սակայն նախնական տեղեկություններով տղամարդը ծխից խեղդվել է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր