Չորեքշաբթի , 3 Հունիսի 2026

Թրամփը վստահ է՝ Վենս-Ռուբիո տանդեմը կհաղթի նախագահական ընտրություններում

Թրամփը վստահ է՝ Վենս-Ռուբիո տանդեմը կհաղթի նախագահական ընտրություններում

Wed, 03 Jun 2026 19:00:47 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի տանդեմն անպարտելի կլինի 2028 թվականի նախագահական ընտրություններում։

«Ես հավանում եմ նրանց երկուսին էլ և հավանում եմ տանդեմի մեջ, ու նաև կարծում, որ այն հիանալի կլինի։ Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է նրանց հաղթել, եթե նրանք միասին լինեն, հիանալի թիմ կլիներ», – ասել է նա New York Post-ին տված հարցազրույցում։

Թրամփը նաև ընդգծել է, որ Վենսը և Ռուբիոն հիանալի անձնական հարաբերություններ ունեն։ «Ես նայում եմ նրանց միասին, և նրանք շատ լավ են իրար հետ, միմյանց հետ լավ հարաբերություններ ունեն։ Նրանք շատ առումներով նման են, և կարծում եմ, որ եթե նրանք տանդեմով առաջադրվեն, անպարտելի կլինեն», – նշել է ամերիկացի առաջնորդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բլոգեր Միկա Բադալյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել

Բլոգեր Միկա Բադալյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել Wed, 03 Jun 2026 17:37:04 +0400 Մայիսի 31-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով