Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանին այցելելու մասին. նա հրաժարվել է առանձնազրույցից

ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանին այցելելու մասին. նա հրաժարվել է առանձնազրույցից

Thu, 04 Jun 2026 13:31:00 +0400


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հետ կապված իրավիճակին։

Նրա խոսքով՝ դեպքի մասին տեղեկանալուց անմիջապես հետո իր հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Օսիպյանին տեսակցելու նպատակով։

Պաշտպանը նշել է, որ այցի հիմնական նպատակը անձի հետ առանձնազրույց անցկացնելն էր, որպեսզի վերջինս հնարավորություն ունենար ներկայացնելու իր իրավունքներին առնչվող խնդիրներն ու մտահոգությունները։ Մանասյանի խոսքով՝ նման ձևաչափը կարևոր է նաև այն պատճառով, որ ներառում է անձնական տվյալների և այլ զգայուն տեղեկությունների քննարկում։

Միաժամանակ ՄԻՊ-ը հայտնել է, որ Օսիպյանը սկզբնական փուլում հրաժարվել է աշխատակազմի ներկայացուցիչների հետ առանձնազրույց ունենալուց և չի ներկայացրել իր իրավունքների պաշտպանության հետ կապված որևէ խնդիր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ

Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ Sat, 12 Sep 2026 20:32:50 …