Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Հայտնի դերասանը կարող է ցմահ ազատազրկվել

Հայտնի դերասանը կարող է ցմահ ազատազրկվել

Thu, 04 Jun 2026 21:30:48 +0400


Ամերիկացի հայտնի սերիալային դերասան Նիք Պասկալը, ով հայտնի է դարձել «Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալից, կարող է դատապարտվել է 32 տարվա ազատազրկման, սակայն վճիռը կարող է փոփոխվել եւ հասցվել մինչեւ ցմահ ազատազրկման։ Համաձայն գործի նյութերի, 24 թվականի մայիսին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում նա հարձակվել է նախկին ընկերուհու՝ Էլի Շեհրոնի վրա, ով աշխատում էր որպես գրիմյոր։

Միջադեպից հետո, Պասկալը փորձել է փախուստի դիմել եւ անցնել Մեքսիկայի սահմանը, սակայն նրան ձերբակալել են Տեխաս նահանգում։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել երեք ծանր հանցադրվագում՝ տնային բռնություն, սպանության փորձ եւ սեքսուալ բռնություն։ Էլի Շեհրոնը դատարանում հայտարարել է, որ կարողացել է փրկվել՝ տան սենյակներից մեկում թաքնվելով։ Դատախազ Նաթան Խոխմանն էլ ասել է, որ բավարարված է պատժաչափից, քանի որ այն արտահայտում է կատարված հանցանքի հատուցման ողջ ծանրությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խաղաղության հաղթանակը՝ մարդկության հաղթանակ

Խաղաղության հաղթանակը՝ մարդկության հաղթանակ Tue, 16 Jun 2026 19:15:43 +0400 Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատմական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով