Ե՞րբ կզեկուցեն ԵԱՏՄ ղեկավարներին Հայաստանի վերաբերյալ գործողությունների տարբերակները

Ե՞րբ կզեկուցեն ԵԱՏՄ ղեկավարներին Հայաստանի վերաբերյալ գործողությունների տարբերակները

Fri, 05 Jun 2026 12:30:11 +0400


Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիդերները մինչև 2026 թվականի դեկտեմբեր զեկույց կստանան միավորմանը Հայաստանի անդամակցության հարցում գործողությունների տարբերակների վերաբերյալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Խոսելով այն մասին, թե արդյոք մինչև 2026 թվականի դեկտեմբեր արդեն կդիտարկվեն Երևանի անդամակցության սառեցման ինչ-որ տարբերակներ, նա նշել է, որ «խոսքը գործողությունների հնարավորությունները դիտարկելու և դրանք մինչև դեկտեմբեր անդամ պետությունների առաջնորդներին զեկուցելու մասին է»։

«Ակնհայտորեն, ինչպես դա միշտ լինում է նման դեպքերում, կստեղծվի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն համապատասխան շահագրգիռ անդամ պետությունները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, իսկ դրանք մեր երկրների կառավարությունների ղեկավարներն են, հանձնարարվել է դիտարկել այս հարցերը։ Նրանք կգնահատեն իրավիճակը և առաջարկություններ կներկայացնեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդին, որի նիստը կկայանա այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում, 2026 թվականի դեկտեմբերին»,-պարզաբանել է Օվերչուկը։

Երևանը վերջին շրջանում հայտարարում է Եվրամիության հետ ինտեգրվելու ուղղության մասին։ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին օրենք է ընդունել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Դրա հետ մեկտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունն ու ԵՄ-ին ինտեգրումը, քանի դեռ հնարավոր է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը կմասնակցի ՀՀ ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելությանը

Ռուսաստանը կմասնակցի ՀՀ ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելությանը Fri, 05 Jun 2026 13:30:06 +0400 ՌԴ կենտրոնական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով