Մոսկվայում սպասում են ընդդիմության քայլերին
Mon, 08 Jun 2026 10:59:26 +0400

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունում վաղ առավոտից լարված սպասողական մթնոլորտ է։
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայում դեռ չեն շտապում գնահատականներ տալ ընտրությունների արդյունքներին և ուշադիր հետևում են հայաստանյան ընդդիմադիր առաջնորդների հայտարարություններին։
Ըստ նույն աղբյուրների՝ ռուսական կողմը փորձում է հասկանալ՝ ընդդիմությունը ճանաչելո՞ւ է ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։ ԱԳՆ որոշ շրջանակներում, ինչպես հաղորդվում է, գերակշռում է հետևյալ տրամաբանությունը․ եթե ընդդիմությունն ինքը ճանաչի արդյունքները, ապա Ռուսաստանին դրանք չճանաչելը կարող է ընկալվել որպես անտրամաբանական։
Այդ պատճառով, Մոսկվայում որոշել են առայժմ ձեռնպահ մնալ թե՛ շնորհավորական ուղերձներից, թե՛ պաշտոնական գնահատականներից՝ մինչև ընդդիմադիր քաղաքական ուժերը հստակեցնեն իրենց դիրքորոշումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր