Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

Ձեզ ձայն են տվել, որ ոչ թե ընդդիմադիր պատգամավոր աշխատեք, այլ անեք իշխանափոխություն

Ձեզ ձայն են տվել, որ ոչ թե ընդդիմադիր պատգամավոր աշխատեք, այլ անեք իշխանափոխություն

Mon, 08 Jun 2026 14:15:00 +0400


Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ պնդելով, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով։

Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում արձանագրվել են ճնշումներ, իրավապահ մարմինների գործողություններ, ինչպես նաև արտաքին ազդեցություններ, որոնք, ըստ նրա, ազդել են ընտրությունների ընթացքի վրա։ Մխիթարյանը նաև կարծիք է հայտնել, որ ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում տեղի են ունեցել տեխնիկական բնույթի խախտումներ։

Նա նշել է, որ ընդդիմադիր ուժերի ստացած քվեները, իր գնահատմամբ, նշանակալի արդյունք են՝ հաշվի առնելով ստեղծված պայմանները։

Անդրադառնալով խորհրդարանում մանդատներ ստանալու հարցին՝ Մխիթարյանը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը պետք է լուրջ քննարկեն՝ ընդունե՞լ մանդատները, թե՞ ոչ։ Նրա կարծիքով՝ մանդատների ընդունումը կարող է ընկալվել որպես ընտրությունների արդյունքների ճանաչում և լեգիտիմացում։

Ռուբեն Մխիթարյանը համոզմունք է հայտնել, որ ընդդիմության ընտրողների ակնկալիքը եղել է ոչ միայն խորհրդարանական գործունեություն ծավալելը, այլև քաղաքական փոփոխությունների հասնելը։

«Մենք մեկ անգամ տեսել ենք, երբ մանդատները վերցնում են՝ ինչ է տեղի ունենում։ Մարդիկ ձեզ ձայն են տվել, որ ոչ թե ընդդիմադիր պատգամավոր աշխատեք, այլ անեք իշխանափոխություն։ Եթե դուք վերցնում եք մանդատները, նշանակում է լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արդարության վերականգնման ժամանակը գալու է

Արդարության վերականգնման ժամանակը գալու է Wed, 08 Jul 2026 15:33:56 +0400 «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության …