Ինչ են պատրաստվում անել, եթե ՌԴ-ն չճանաչի ընտրությունների արդյունքները

Ինչ են պատրաստվում անել, եթե ՌԴ-ն չճանաչի ընտրությունների արդյունքները

Thu, 11 Jun 2026 16:54:17 +0400


Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահի հետ հարաբերություններին և ընտրությունների արդյունքների հնարավոր գնահատմանը Ռուսաստանի կողմից։

Փաշինյանի խոսքով՝ ինքը արդեն ավելի քան ութ տարի աշխատում է ՌԴ նախագահի հետ և նրան համարում է ռացիոնալ առաջնորդ, որը հիմնվում է փաստերի և փաստարկների վրա։ Նա նշել է, որ եթե որևէ մտահոգություն կա, ապա հայկական կողմը պատրաստ է այն հանգիստ և հետևողական կերպով պարզաբանել:

Հարցին, թե ինչ իրավիճակ կարեղ է ստեղծվել, եթե Ռուսաստանը չճանաչի ընտրությունների արդյունքները, Փաշինյանը նշել է, որ նման ձևակերպումները չափազանցված են։ Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցել են նաև ռուս դիտորդներ, որոնք արդեն տվել են իրենց եզրակացությունը, իսկ մնացած մեկնաբանությունները ավելի շատ քաղաքական հռետորաբանության դաշտում են և կարող են քննարկվել հետագայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լավ հաշվիր, որ քեզ չհաշվեն

Լավ հաշվիր, որ քեզ չհաշվեն Fri, 12 Jun 2026 18:45:08 +0400 Հուսամ՝ Վահագն Հովակիմյանն իր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով