Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Լեհաստանը Զելենսկուն զրկել է շքանշանից․ Կիևում աղմուկ են բարձրացրել

Լեհաստանը Զելենսկուն զրկել է շքանշանից․ Կիևում աղմուկ են բարձրացրել

Sat, 20 Jun 2026 14:30:47 +0400


Ուկրաինայի և Լեհաստանի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Վլադիմիր Զելենսկուն զրկել է Սպիտակ արծվի շքանշանից։

Քաղաքական գործիչը նման որոշում է կայացրել երկրի կառավարության կողմից Ուկրաինայի ապստամբական բանակի (ՈւԱԲ*) ակտիվիստներին գովաբանելու համար։

Հետո, ի նշան Զելենսկու հետ «համերաշխության», Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ հրաժարվում է «Լեհաստանի առջև ունեցած ծառայությունների համար» շքանշանի «Հրամանատարական խաչ՝ աստղով» պարգևից։
Ավելի ուշ նախաձեռնությունը շարունակել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, որը նույնպես հրաժարվել է «Լեհաստանի առջև ունեցած ծառայությունների համար» շքանշանից՝ Վարշավայի գործողությունները որակելով որպես «ոչ բարեկամական քայլ» ուկրաինացիների նկատմամբ։

Նույն շքանշանից հրաժարվելու մասին հայտարարել է նաև Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի վերջին Զելենսկին մասնակցել է Ուկրաինայի նացիոնալիստների կազմակերպության (ՈւՆԿ*)-ՈւԱԲ* առաջնորդներից մեկի՝ Անդրեյ Մելնիկի** և նրա կնոջ աճյունների վերահուղարկավորման արարողությանը Կիևի մարզում։ Բացի այդ, նա Ուկրաինայի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի «Հյուսիս» առանձին հատուկ գործողությունների կենտրոնին շնորհել է «ՈւԱԲ-ի հերոսների անվան» պատվավոր անվանումը։ Դրանից հետո Լեհաստանի նախագահը նախաձեռնել է Զելենսկուն «Սպիտակ արծիվ» շքանշանից զրկելու հարցի քննարկումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր

Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես …