Իրան-ԱՄՆ բանակացություններ․ Վենսը ևս ժամանեց Շվեյցարիա

Իրան-ԱՄՆ բանակացություններ․ Վենսը ևս ժամանեց Շվեյցարիա

Sun, 21 Jun 2026 11:00:29 +0400


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ բանակցելու Իրանի պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով նրա գրասենյակին:

«Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար», – ասվում է հրապարակման մեջ:
Մեկնելուց առաջ Վենսը հայտնել է, որ Շվեյցարիայում Իրանի պատվիրակության հետ բանակցություններում կմնա երկու օրից ոչ ավելի:

Գիշերը հայտնի է դարձել, որ Իրանի պատվիրակությունը նույնպես ժամանել է Շվեյցարիա և ուղևորվում է Բյուրգենշտոկ՝ բանակցությունների:

Այսօր շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի կունենան Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ակնկալվում է, որ դրանք կանցկացվեն փակ ձևաչափով։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռազմադաշտն ու բանակցությունների սեղանը՝ միաժամանա՞կ․ նոր զարգացումներ

Ռազմադաշտն ու բանակցությունների սեղանը՝ միաժամանա՞կ․ նոր զարգացումներ Sat, 11 Jul 2026 10:00:30 +0400 Իրանը և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով