Չորեքշաբթի , 24 Հունիսի 2026

«Հրապարակ»․ «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համար

«Հրապարակ»․ «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համար

Wed, 24 Jun 2026 08:05:14 +0400


Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ, հայտնի Դենդրոպարկի հարեւանությամբ գործող «Սոճուտ» հանգստյան տունը շատերին է հայտնի։ Այն դեռ սովետական տարիներին Հայաստանի լավագույն հանգստավայրերից էր համարվում, թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունեցողներին բժիշկները խորհուրդ էին տալիս մեկնել «Սոճուտ», քանի որ սոճիների անտառը բուժիչ դեր ունի նաեւ։

Մենք տեղեկացանք, որ մոտ մեկ ամիս առաջ «Սոճուտը» հակահրդեհային կանոնների խախտման պատրվակով փակել են։ Իսկ սա հանգստի լավագույն սեզոնն է այս հանգստավայրի համար։ Թերեւս պատճառը «Սոճուտի» սեփականատերերի քաղաքական հայացքներն են․ հանգստավայրը կապվում է խորհրդային տարիների հայտնի ղեկավարներից մեկի՝ ՀԽՍՀ սովմինի նախագահի տեղակալ Ալեքսան Մատվեյիչի որդու՝ Աշոտ Կիրակոսյանի անվան հետ, որը մտերիմ է Կարապետյանների հետ։

Մենք տեղեկացանք, որ հակահրդեհային «խախտումները» հանգստյան տան տնօրինությունը վաղուց վերացրել է, գրավոր դիմել է օբյեկտը փակող կառույցին, բայց օրերն անցնում են՝ պատասխան չեն ստանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սովորեք Իրանից պետական արժանապատվության դասեր

Սովորեք Իրանից պետական արժանապատվության դասեր Mon, 22 Jun 2026 15:45:21 +0400 Նուրբ քաղաքական շտրիխներին հաճախ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով