Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Լուկաշենկոն վստահ է՝ բելառուս, ռուս և ուկրաինացի ժողովուրդները միասին կլինեն

Լուկաշենկոն վստահ է՝ բելառուս, ռուս և ուկրաինացի ժողովուրդները միասին կլինեն

Thu, 25 Jun 2026 15:00:03 +0400


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով, ինքը վերջերս Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչներին ասել է, որ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդները դեռ միասին կլինեն։

«Ռուսաստանը և Բելառուսը, ինչպես ասացի, մեր ընդհանուր հայրենիքն են։ Բայց մեր մեղքը չէ, որ այստեղ երկու պետություն է ձևավորվել, այլ սրանք շատ բարեկամական, եղբայրական պետություններ են։ Կարծում եմ՝ չկա որևէ ուժ, որը կարող է ոչնչացնել այս միասնությունը… Ես վստահ եմ, և վերջերս ես Զելենսկու ներկայացուցիչներին էլ ասացի, որ մենք՝ մեր ժողովուրդները, դեռ միասին կլինենք։ Վաղ թե ուշ մենք միասին կլինենք», – ասել է Լուկաշենկոն հինգշաբթի օրը Մինսկում՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ։

«Ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել։ Լսեք, ձեր հարազատները թաղված են Ուկրաինայում։ Այսօր դուք աշխատում եք ոչ միայն հանուն Ռուսաստանի, այլև՝ Բելառուսի, և ոչ թե Ուկրաինայի դեմ։ Ինչպե՞ս կարող ենք այս ամենը քանդել։ Դա անհնար է», – շարունակել է Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա նշել է, որ շատերը ցանկանում են խաթարել արևելասլավոնական ժողովուրդների միասնությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել

«Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել Thu, 25 Jun 2026 09:45:32 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով