Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Իրանցի ֆուտբոլիստների հանդեպ վիզային մեղմացումներ են կիրառվել

Իրանցի ֆուտբոլիստների հանդեպ վիզային մեղմացումներ են կիրառվել

Thu, 25 Jun 2026 23:30:03 +0400


Միացյալ Նահանգները մեղմացրել է Իրանի ֆուտբոլի հավաքականի հանդեպ վիզային սահմանափակումները, թույլատրելով, որպեսզի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար թիմը կարողանա մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ Եգիպտոսի հետ ունենալիք հանդիպումից երկու օր առաջ, որը կայանալու է երրորդ տուրի շրջանակում։

Հանդիպումը, հիշեցնենք, որ կայանալու է հունիսի 27-ին, Սիեթըլ քաղաքի «Լյումեն Ֆիլդ» մարզադաշտում։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը։ Իրանցի ֆուտբոլիստները, սակայն նախկինի նման պարտավոր են՝ հանդիպման ավարտից հետո, նույն օրվա ընթացքում լքել ԱՄՆ տարածքը։ Անվտանգային եւ ընթացակարգային մնացած բոլոր գործողությունները մնում են անփոփոխ, ասված է հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել․ իրանցի գեներալ

Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել․ իրանցի գեներալ Thu, 04 Jun 2026 21:00:09 +0400 Իրանի եւ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով