Անհատի ինքնապաշտամու՞նք․ ԱՄՆ-ի հոբելյանական անձնագիր՝ Թրամփի պատկերով (լուսանկար)

Անհատի ինքնապաշտամու՞նք․ ԱՄՆ-ի հոբելյանական անձնագիր՝ Թրամփի պատկերով (լուսանկար)

Sat, 27 Jun 2026 11:00:22 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ներկայացրել է երկրի անկախության 250-ամյակին նվիրված հատուկ հոբելյանական անձնագրի նոր դիզայնը՝ իր սեփական պատկերով։

«ԱՄՆ-ի նոր անձնագիրը, որի վրա գրված է՝ «Բարի գալուստ, բայց խելոք պահեք ձեզ»»,–լուսանկարին կից գրել է Թրամփը։
Անձնագրում պատկերված է Թրամփի դիմանկարը (նստած աշխատասեղանի մոտ) և նրա ոսկեգույն ստորագրությունը։
Նրա պատկերի ֆոնին տեղադրված է ԱՄՆ Անկախության հռչակագրի տեքստը։ Դիմացի էջում պատկերված է Ջոն Թրամբալի հայտնի «Անկախության հռչակագիր» կտավը։

Սա հատուկ հոբելյանական հավաքածու է (հայտարարվել է ընդամենը 25 000 օրինակի թողարկման մասին) և չի փոխարինելու ստանդարտ ամերիկյան անձնագրերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի շնորհավորական «տրոլինգը»

Փաշինյանի շնորհավորական «տրոլինգը» Sun, 14 Jun 2026 17:15:53 +0400 Նիկոլ Փաշինյանը Իքսում շնորհավորական գրառում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով