Վերսկսել է Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը
Sat, 27 Jun 2026 14:30:02 +0400

Սաուդական Saudi Aramco նավթագազային ընկերությունը վերսկսել է նավթի փոխադրումը Ռաս-Թանուրա նավահանգստով՝ տարանցում իրականացնելով Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում են սաուդական տեղեկատվական աղբյուրները։ «Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի տերմինալներով։ Նավթի բեռնման աշխատանքներն իրականացվում են Պարսից ծոցի ավազանում գտնվող Ռաս-Թանուրա նավահանգստում»,- ասված է հայտարարության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր