Շաբաթ , 5 Սեպտեմբերի 2026

Կադրային փոփոխությունների շեմին

Կադրային փոփոխությունների շեմին

Wed, 01 Jul 2026 18:49:29 +0400


Կառավարության հնարավոր կադրային փոփոխությունների վերաբերյալ հարցին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խուսափեց հստակ պատասխան տալուց։

Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում եղե՞լ է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ, և արդյոք նա շարունակելո՞ւ է զբաղեցնել ՆԳ նախարարի պաշտոնը։

Ի պատասխան՝ Սարգսյանը նշեց, որ վարչապետը սահմանված ժամկետում կկատարի համապատասխան նշանակումները և հանդես կգա հայտարարությամբ։

Երբ լրագրողը ճշտեց՝ անձամբ ցանկանո՞ւմ է շարունակել պաշտոնավարել, նախարարը պատասխանեց. «Այս պահի դրությամբ զբաղեցնում եմ ՆԳ նախարարի պաշտոնը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան է կազմում կլիմայի փոփոխությունների պատճառած վնասը

Ինչքան է կազմում կլիմայի փոփոխությունների պատճառած վնասը Wed, 02 Sep 2026 20:00:34 +0400 Արդեն առաջիկա …