Քննություն են սկսել Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ
Wed, 01 Jul 2026 19:30:30 +0400

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը սկսել է ստուգումներ ընդդեմ ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովի։ Համաձայն ռուսական տելեգրամյան ալիքների հրապարակումների, ներկայումս Կիրկորովը ամերիկյան բյուջե վճարելու է տարեկան ոչ պակաս, քան 80 հազար դոլար։ Առանձնատունը գտնվում է Մայամի-Բիչի ամենից թանկարժեք շրջաններից մեկում։ Պատկանում է Կիրկորովին 2011 թվականից ի վեր։ Հողամասի մակերեսը կազմում է 1380 քառ մետր։ Հողամասի վրա երկու տուն կա կառուցված՝ հիմնական առանձնատուն եւ ֆլիգել՝ նախատեսված հյուրերի համար։ Կա նաեւ լողավազան, գարաժ, եւ այլ հարմարություններ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր