Նիկոլը նոր բառ է ստեղծել․ պաշտպանվենք նիկոլայնացումից հայերենով

Նիկոլը նոր բառ է ստեղծել․ պաշտպանվենք նիկոլայնացումից հայերենով

Thu, 02 Jul 2026 23:11:12 +0400


Հասան հայերենին

Նիկոլը նոր բառ ա ստեղծել, հայերենում չկար, հիմա կա՝ ձոներգում ա Նիկոլի պաշտոնյա Արման Եղոյանը։
Weaponization-ի փոխարեն արդեն կա «զենքայնացում», ու վարչապետն ա նման գոհարի արարիչը։

Էդպիսի քաղաքական-պետական գործիչներ էլի են եղել, որ ամեն ինչից գլուխ են հանել, էլ լեզվաբանություն, էլ ճարտարապետություն, էլ գենետիկա, էլ քանդակագործություն, էլ բժշկություն, էլ քաղաքաշինություն․․․

Նրանց անուններն են Ստալին, Հիտլեր, Մուսոլինի, Մաո․․․

Նիկոլն էլ պատմությունից, կրթությունից, թատրոնից, եկեղեցուց, իրավաբանությունից և այլնից հետո հասավ հայոց լեզվին։ Թեպետ նոր չի հասել

Ու արածը էն ամենապրիմիտիվ թարգմանությունն ա, որ կոչվում ա պատճենում, կալկա։
Բայց․․․ էդ կալկան խայտառակ անգրագետ ա ու բացահայտում ա հայերենի չիմացությունը։
Իսկ ահա Եղոյանի՝ անգրագիտության էդ գովքը հավանել են հարյուրներով մարդ ու ֆեյք։
Ու էդ հավանողների մեջ են գրող ու արվեստաբան ու կրթությամբ գլուխ գովող զանազան մարդիկ։
Լավ, ասենք, Եղոյանը միլիոններ ա ստանում, որպեսզի անգրագետ լինի, բա մյուսնե՞րը։
Բանն էն ա, որ գրող ու արվեստաբան էլ են պաշտոններ ու փող ստանում էս իշխանությունից։

Որպեսզի անգրագիտությունը պաշտպանեն։
Կամ էլ իսկապես են անգրագետ։

Քանզի-վասնզի հայերենում “զենք»-ը բառաբարդվելիս հնչյունափոխվում ա, ինչպես շատ ուրիշ բառեր, ու դառնում ա «զին»։ Դե «ք»-ն էլ հոգնակերտ մասնիկ ա։
Ու սա մի հատուկ կրթություն էլ չի պահանջում։
Ոչ ոք չի ասում զենքանշան, ասում են զինանշան։
Ոչ ոք չի ասում զենքավոր, ասում են զինվոր։
Ոչ ոք չի ասում զենքագործ, ասում են զինագործ։
Ոչ ոք չի ասում զենքապահեստ, ասում են զինապահեստ։
Ոչ ոք չի ասում զենքամթերք, ասում են զինամթերք։
Ոչ ոք չի ասում զենքաթափել, ասում են զինաթափել։
Ոչ ոք չի ասում զենքադադար, ասում են զինադադար․․․
Նույնպես՝
Ոչ ոք չի ասում դեմքային, ասում են դիմային։
Ոչ ոք չի ասում դեմքանկար, ասում են դիմանկար։
Ոչ ոք չի ասում դեմքախաղ, ասում են դիմախաղ։
Ոչ ոք չի ասում սիրտաբաց, ասում են սրտաբաց։
Ոչ ոք չի ասում գլուխարկ, ասում են գլխարկ։
Ոչ ոք չի ասում սերահարվել, ասում են սիրահարվել․․․
Հա, ու որոշ բառեր նման հնչյունափոխության չեն ենթարկվում, քանի որ դասական ուղղագրությամբ է-ով չեն գրվել, ինչպես «զենքն» ու «դեմքը»։ Այ էս իմանալու համար մի քիչիկ կրթություն պետք ա։
Ու մի քիչիկ էլ ավելին ա պետք հասկանալու համար, թե է՛լ ինչ անգրագիտություն կա էս վարչապետական կալկայի մեջ։ Ու դա երևում ա weaponization, instrumentalization բառերի՝ գոյական ու ածականից կազմված լինելը գիտակցելուց։

Պաշտպանվենք նիկոլայնացումից հայերենով

Գրել է Վիոլետ Գրիգորյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հովակիմյանի ապագան էլ պարզ չէ

Հովակիմյանի ապագան էլ պարզ չէ Tue, 30 Jun 2026 18:45:37 +0400 Կարծում եք ճի՞շտ է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով