«Հրապարակ»․ 96 միլիոնի մեջ 1 միլիոնը արտահանում չէ

«Հրապարակ»․ 96 միլիոնի մեջ 1 միլիոնը արտահանում չէ

Sat, 04 Jul 2026 10:25:31 +0400


«Այս տարի ծիրանի քանակը շատ քիչ է, բայց եթե շատ լիներ, իրացնելու խնդիր էր լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց ձեռնարկատեր Հարություն Մնացականյանը։ «Եվրոպայում որ ասում են` ծիրան-ծիրան, այնտեղ ծիրան գնում են բացառապես Եվրոպայում ապրող հայերը, եվրոպացին հայկական ծիրան չի գնում, ինքը չգիտի ու սովոր էլ չի այդ ապրանքին։ Այս տարի ծիրան արտահանվել է փոքր քանակով Դուբայ, 1 տոննայի չափ փորձնական ուղարկել են Սիգապուր, մոտ 350 տոննայի չափ ընկերներս արտահանել են Ուկրաինա, մասնավորապես` Լվով, Կիեւ, մի խմբաքանակ ուղարկել են Գերմանիա, մեկ էլ մի խմբաքանակ ինքնաթիռով ուղարկել են Ֆրանսիա»։ Իսկ արտահանողները կառավարության սուբսիդավորման ծրագրից օգտվե՞լ են:

Մնացականյանն ասաց․ «Իմ ունեցած տվյալներով, մինչ այժմ որեւէ մեկը փոխհատուցում չի ստացել»։ Նա նշեց, որ այլ մթերքների առումով էլ անհամեմատ քիչ են եղել այլ երկրներ արտահանման ծավալները, քան արտահանվում էր Ռուսաստան․ «Սարսափելի քիչ քանակներ են արտահանվել, թող 1 մլն հատ էլ ծաղիկ արտահանած լինեն, ընդհանուր 96 մլն արտահանման մեջ 1 մլն հատը շատ քիչ քանակ է։ Բացի այդ, եվրոպական շուկայում շատ բարձր ստանդարտներ են դրված, իսկ ռուսական շուկան այդ ստանդարտները չունի, բացի այդ` լոգիստիկ ծախսերն էժան են, ժամանակահատվածն է կարճ, օրինակ, Մոսկվա բեռ հասցնելու համար 2-3 օր է անհրաժեշտ, իսկ Եվրոպայի կենտրոն հասցնելու համար լավագույն դեպքում` 8 օր։ Ծախսային մասով էլ դեպի Եվրոպա ավելի թանկ է: Իտալիա հացահատիկ եմ արտահանում, որի համար 1 ֆուռին տալիս եմ մոտ 5200-5300 եվրո, իսկ սառնարանային ռեժիմով գնացող բեռների համար 7000-7500 եվրոյից ավել են վճարում, ինչը բավականին բարձր արժեք է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Իշխանությունը թվեր է հրապարակում, իսկ ջերմոցատերերը լաց են լինում

«Հրապարակ». Իշխանությունը թվեր է հրապարակում, իսկ ջերմոցատերերը լաց են լինում Thu, 25 Jun 2026 11:45:45 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով