Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ
Sun, 05 Jul 2026 23:34:29 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ «Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, խորհուրդ տալու, այլ պայքարելու ճանապարհը։
Մենք չենք ընտրել հարմար պահին պատասխանատվությունից խուսափելու տարբերակը։
Գիտեինք, որ քննադատություններ լինելու են` ցանկացած որոշման դեպքում, դա նորմալ է։
Պատասխանատու քաղաքականությունը չի կառուցվում քննադատությունից խուսափելով, այն կառուցվում է պատասխանատվություն վերցնելով և հետևողական պայքարով` մինչև գլխավոր նպատակ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր