Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Կոչ Հայաստանի կանանց․ Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը

Կոչ Հայաստանի կանանց․ Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը

Fri, 10 Jul 2026 20:43:31 +0400


Կոչ Հայաստանի կանանց
—-
Արեգնազ Մանուկյանին, շինծու գործի շրջանակում, անմարդկային ու քինախնդիր կերպով դատարանը որոշել է կալանավորել։

Կանանց, հատկապես մայրերին, կոչ եմ անում այս գրության տակ աջակցություն եւ համերաշխություն հայտնել ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, անչափահաս երեխայի մայր Արեգնազ Մանուկյանին։

Տարիներ ի վեր հայտնի իրավապաշտպան, հատկապես կանաց իրավունքներով զբաղվող կազմակերպություններն ու անհատները, վերջնականապես պատռեցին իրենց դիմակները. նրանք սպասարկում են քաղաքական պատվերներ ու գործում են հրահանգներով։

Այն կանայք, ովքեր պատրաստ են Արեգնազ Մանուկյանին իրենց աջակցությունն ու հաներաշխությունը հայտնել, խնդրում եմ այս գրառման տակ գրել ընդամենն իրենց անունն, ազգանունն ու մասնագիտությունը։
Խնդրում եմ կարծիքներ ու տեսակետներ չգրել, հավանության նշան չդնել, միայն տարածել։

Հ.Գ. Այսօրվա Հայաստանի ամենամեծ խնդիրը քաղաքացիւական համերաշխության բացակայությունն է, իսկ ամենամեծ չարիքն` անտարբերություն, վախն ու փոխադարձ թշնամանքը։

Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը։

Գրել է Ստեփան Դանիելյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այդ կանայք զրոյացնում են կանանց դերը քաղաքականության մեջ

Այդ կանայք զրոյացնում են կանանց դերը քաղաքականության մեջ Fri, 10 Jul 2026 20:15:19 +0400 «Հրապարակի» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով