Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2026

Հաց ստեղծող մարդը հացից է խոսում, չստեղծողը՝ հացը կտրելուց

Հաց ստեղծող մարդը հացից է խոսում, չստեղծողը՝ հացը կտրելուց

Wed, 15 Jul 2026 16:15:39 +0400


Հաց, բարիք ստեղծող մարդը ցավ է ապրում, երբ մարդիկ զրկվում են իրենց հացից։ Ծառուկյանը հենց այդ մասին է խոսում. «Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են. հասկանո՞ւմ եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար՝ երկրի կտրվածքով, և ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող, աշխատող մարդկանց համար»։

Նրա վրդովմունքը իրեն ձերբակալելու մեջ չէ, այլ այն փաստի, որ մարդկանց զրկում են աշխատանքից, հացից, արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ Որովհետև ստեղծող մարդը նախ մտածում է իր կողքին աշխատող մարդկանց մասին, նրանց ընտանիքների, նրանց վաղվա օրվա մասին։ Հաց ստեղծող մարդը հացից է խոսում, չստեղծողը՝ հացը կտրելուց։

Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարող է պատկերացնել, թե ինչ է նշանակում մարդուն հացից կտրելը, երբ իր կյանքի ընթացքում ինքն իրեն չի նույնացրել ստեղծողի դերի հետ։ Նրա քաղաքական ընդդիմախոսները պնդում են, որ իր գործունեությունը հիմնականում ուղեկցվել է փակումներով, կրճատումներով և նախկինում ստեղծվածի քանդմամբ։ Այդ պատճառով էլ, նրանց կարծիքով, նրա համար դժվար է հասկանալ, որ կալանքի տակ գտնվող մարդը առաջին հերթին խոսում է ոչ թե իր ունեցվածքի, այլ աշխատող մարդկանց ճակատագրի մասին։

Նույն պատճառով էլ նա չի կարող պատկերացնել, թե ինչու է այդ մարդը նույնիսկ նման իրավիճակում շարունակում խոսել Հիսուս Քրիստոսի արձանի վերջնական կառուցման մասին։ Ստեղծող մարդու մտածողությունը չի փոխվում նույնիսկ ամենածանր պայմաններում. նա շարունակում է մտածել այն գործի ավարտի մասին, որը համարում է արժեք, հավատ և ժառանգություն։ Ստեղծողը մտածում է, թե ինչ պետք է կառուցել, իսկ չստեղծողը՝ ինչ պետք է կանգնեցնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ստեղծված իրավիճակը ծանր դրության մեջ է դրել բազմաթիվ մարդկանց

Ստեղծված իրավիճակը ծանր դրության մեջ է դրել բազմաթիվ մարդկանց Wed, 15 Jul 2026 11:50:49 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով