Ինչու, երբ ու ինչպես է 5 ամսական Յամալին լողացրել Մեսսին
Fri, 17 Jul 2026 16:45:08 +0400

2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը յուրահատուկ պատմական ենթատեքստ է ստացել։ Հուլիսի 19-ին Նյու Յորքում գավաթի համար կմրցեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները, իսկ հանդիպման գլխավոր դեմքերից կլինեն Լիոնել Մեսսին և Լամին Յամալը, որոնց ճանապարհները խորհրդանշական կերպով հատվել էին դեռևս 19 տարի առաջ։
Այն ժամանակ «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լիոնել Մեսսին մասնակցում էր UNICEF-ի բարեգործական օրացույցի լուսանկարահանմանը, որտեղ ակումբի ֆուտբոլիստները նկարահանվում էին փոքրիկ երեխաների հետ։ Վիճակահանության արդյունքում Լամին Յամալի ընտանիքը ստացել էր այդ նախագծին մասնակցելու հնարավորություն և ընտրել էր հենց Մեսսիին։ Այդ պահին 20-ամյա արգենտինացին լուսանկարվել էր ընդամենը հինգ ամսական Յամալի հետ։
Այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ 39-ամյա Մեսսին և վերջերս 19-ամյակը բոլորած Յամալը պատրաստվում են առաջին անգամ միմյանց դեմ խաղալ պաշտոնական հանդիպման շրջանակում՝ աշխարհի առաջնության եզրափակչում, որտեղ նրանցից միայն մեկը կբարձրացնի բաղձալի գավաթը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր