Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Անտառային հրդեհի հետեւանքով ավելի քան 100 տուն է այրվել

Անտառային հրդեհի հետեւանքով ավելի քան 100 տուն է այրվել

Sat, 18 Jul 2026 22:00:30 +0400


Նորվեգիայի Դրամեն քաղաքում ավելի քան չորս հարյուր մարդ է տարհանվել։ Պատճառը բռնկված անտառահային հրդեհն է։ Այս մասին հայտարարել է քաղաքային վարչակազմի ղեկավարությունը։ Հրդեհի պատճառով այրվել է մոտ հարյուր բնակելի տուն կամ շենք-շինություն։ Իշխանությունները հայտնում են, որ այժմյան հրդեհն ամենից ավերիչն է հարյուր տարվա կտրվածքով։ Տուժած տարածքներից տեղահանված մարդկանց տեղավորել են հյուրանոցներում։

Որոշները ժամանակավորապես բնակվելու են ծանոթ-բարեկամների մոտ։ Նոր տարածքներում հրդեհի տարածման վտանգ առայժմ չկա։ Հրդեհի հիմնական օջախները կարելի է ասել, որ տեղայնացված են։ Գործում է նաեւ հրշեջ ավիացիան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների ամենաչսիրած տոները

Կենդանակերպի նշանների ամենաչսիրած տոները Mon, 12 Oct 2026 22:45:24 +0400 Ընդունված է տոներին սպասել, սիրել …