Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

Հեղեղումներն ու սողանքները հինգ մարդու կյանք են խլել Վիետնամում

Հեղեղումներն ու սողանքները հինգ մարդու կյանք են խլել Վիետնամում

Mon, 20 Jul 2026 17:00:28 +0400


Տեղատարափ անձրեւների պատճառով առաջացած հեղեղումներն ու դրանց հետեւանքով սկսված սողանքները հինգ մարդու կյանք են խլել Վիետնամում։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Տասը մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Եւս երեք հոգի համարվում է անհետ կորած։ Տարերային աղետի թիրախում հայտնվել է Լայչաու նահանգը։ Քանդվել է 427 բնակելի շենք եւ շինություն։ Մոտ 140 ընտանիք տարվանվել է աղետի վտանգավոր գոտուց։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ պատճառվել է 14,3 միլիոն դոլարի վնաս։ Ներկայումս իշխանությունները ճշտում են պատճառված վնասի չափը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու է մեղրը օգտակար մարդու մաշկի համար

Ինչու է մեղրը օգտակար մարդու մաշկի համար Mon, 13 Jul 2026 22:30:35 +0400 Մեղրը, եւ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով