Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Պարոն Անդրեասյանը փրկել է նաև իմ կյանքը. Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցել է

Պարոն Անդրեասյանը փրկել է նաև իմ կյանքը. Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցել է

Mon, 20 Apr 2026 21:36:52 +0400


Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը, ինչի կապակցությամբ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ցավակցական խոսքով, ընդգծելով, մանավանդ, վերջինիս կատարած հսկայական աշխատանքը Հայաստանում եւ Ղարաբաղում, ինչպես նաեւ հարյուրավոր բարդագույն վիրահատություններ կատարելու փաստը ( https://hraparak.am/am/post/fcd20d4144c7a4ee8d27e203d82113ac )։

Իմ կողմից պարտքս եմ համարում ավելացնել, որ պարոն Անդրեասյանը փրկել է նաեւ իմ կյանքը, երբ 1989 թվականին, բանտարկությունից ազատվելուց հետո, Ֆրանսիայի առողջապահության նախարարության եւ անձամբ Նախագահ Միտերանի հովանավորությամբ մեկնել էի Փարիզ բուժման նպատակով։

Խորին երախտագիտությամբ ցավակցում եմ լուսահոգի Բեռնար Անդրեասյանի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ նրա գործընկերներին ու մտերիմներին։

20․04․2026թ․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարմրուկի համաճարակը ավելի քան 1000 երեխայի կյանք է խլել այդ երկրում

Կարմրուկի համաճարակը ավելի քան 1000 երեխայի կյանք է խլել այդ երկրում Sun, 18 Oct 2026 …