Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Ուղիղ բանակցություններ՝ 43 տարի անց․ Լիբանանն ու Իսրայելը հաշտվո՞ւմ են

Ուղիղ բանակցություններ՝ 43 տարի անց․ Լիբանանն ու Իսրայելը հաշտվո՞ւմ են

Mon, 20 Apr 2026 21:30:40 +0400


Իսրայելի պետական ​​հեռարձակող Kan-ի փոխանցմամբ՝ Իսրայելն ու Լիբանանը ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Վաշինգտոնում։

Հեռարձակողի փոխանցմամբ՝ բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ Պետդեպարտամենտում, որտեղ երկու կողմերն էլ ներկայացված կլինեն Վաշինգտոնում դեսպանների մակարդակով։

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Իսրայելի և Լիբանանի միջև 43 տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունների փուլը։ Երկու կողմերն էլ այդ անգամ էլ ներկայացված էին ԱՄՆ-ում իրենց դեսպանների մակարդակով։

Ավելի վաղ, Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար երկկողմ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Լիբանանը երկկողմ բանակցությունները կանցկացնի դեսպան Սիմոն Կարամի գլխավորած պատվիրակության միջոցով։ Լիբանանի փոխարեն ոչ ոք չի մասնակցի այդ առաքելությանը», – ասված է նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին:

«Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ կա՛մ շարունակել պատերազմը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, կա՛մ բանակցել այն դադարեցնելու և կայուն իրավիճակի հասնելու համար։ Ես ընտրել եմ բանակցելու ուղին», – ասել է Լիբանանի նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ղեկավարների հետ, բայց կրկին սպառնում է

Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ղեկավարների հետ, բայց կրկին սպառնում է Mon, 20 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով