Չորեքշաբթի , 22 Հուլիսի 2026

Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել

Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել

Tue, 21 Jul 2026 18:23:12 +0400


Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Արթոր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից:

«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,-գրել է Օսիպյանը:

Օսիպյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի վարչապետին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները և ներողություն խնդրել։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանիի հետ ունեցած միջադեպից հետո։

Նա հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ:

Հունիսի 10-ին Օսիպյանին ազատ արձակելու որոշում է կայացվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Tue, 21 Jul 2026 16:31:30 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով