Հինգշաբթի , 23 Հուլիսի 2026

«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան

«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան

Wed, 22 Jul 2026 22:15:09 +0400


«Փաստաբան Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի գործով որպես պաշտպան ներգրավված լինելու հնարավորությունից զրկելը և նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական ապացույցը, որ իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր քաղաքական հաշվեհարդարի իրական նպատակը։

Սա հերթական անգամ խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար։ Նախ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ իշխանությունը կործանում է Հայաստանի ներդրումային հեղինակությունը։ Երբ միջազգային ներդրողները տեսնում են, թե ինչպես են Հայաստանում իրավական մեխանիզմներն օգտագործվում գործարարների նկատմամբ ճնշումների համար, ինչպես է կասկածի տակ դրվում սեփականության իրավունքի պաշտպանությունը, ակնհայտ է դառնում, որ նման պայմաններում որևէ լուրջ ներդրող չի ցանկանա իր կապիտալը բերել Հայաստան։

Այնուհետև միջազգային մարզական հանրության առաջ խայտառակվեց Հայաստանը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեության կասեցմամբ։
Այսօր նույն իշխանությունը հերթական հարվածն է հասցնում արդեն Հայաստանի իրավական համակարգի հեղինակությանը՝ փորձելով փաստաբանին զրկել իր վստահորդին պաշտպանելու իրավունքից։

Փաստաբանին վարույթից հեռացնելու նպատակով նրան որպես վկա ներգրավելը հակասում է արդար դատաքննության և պաշտպանության իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Սա վտանգավոր նախադեպ է, որը կարող է վաղը վերաբերել ցանկացած քաղաքացու։ Իրավական անգրագիտության և քաղաքական նպատակահարմարության այս համադրությունը ծանր հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը, որի հետևանքները դեռ երկար են զգացվելու։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը, ապա որևէ կասկած չունենք, որ այն չունի իրավական հիմք և պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով։ Վստահ ենք՝ ճշմարտությունը հաղթելու է, Գագիկ Ծառուկյանն անմեղ է և լինելու է ազատության մեջ»։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ…

Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ… Wed, 22 Jul 2026 19:15:16 +0400 Նախկին «կոկորդիլոսագետ» Գարիկը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով