Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել
Fri, 24 Jul 2026 14:30:03 +0400

Իսպանիայի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել Մադրիդի ինքնավար համայնքում և Ավիլայի նահանգում՝ անտառային հրդեհների իրավիճակի պատճառով։ Ծանուցումը տեղադրված է թագավորության Պաշտպանության նախարարության X-ի էջում։
«Մադրիդում և Ավիլայում հրդեհների պատճառով հայտարարվել է ազգային նշանակության արտակարգ իրավիճակ», – նշված է գրառման մեջ:
Հրդեհի տարածման պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 10,000 մարդու։ Մադրիդի ինքնավար համայնքի արտակարգ իրավիճակների ծառայությունների հայտարարության համաձայն՝ հրդեհները դեռևս տեղայնացված և վերահսկողության տակ վերցված չեն։
Գրեթե ամբողջ երկրում պահպանվում է հրդեհային վտանգի ծայրահեղ բարձր մակարդակ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր