Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

«Խաղաղության խորհուրդը» Գազա զինվորական պատվիրակություն է ուղարկել

«Խաղաղության խորհուրդը» Գազա զինվորական պատվիրակություն է ուղարկել

Sat, 25 Jul 2026 14:00:43 +0400


Մարոկոյի ԶՈՒ-ն ներկայացնող զինվորական պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդի» հովանու ներքո, առաջին այցն է կատարել Գազայի սեկտոր՝ ծանոթանալու համար պաղեստինյան այդ անկլավում տիրող վիճակին։ Այս մասին հայտնում է Maghreb Times պարբերականը։

Պատվիրակությունը բաղկացած է եղել մոտ երեսուն բարձրաստիճան սպայից։ Նրանք ուսումնասիրել են պաղեստինյան անկլավում միջազգային ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ Գազայի սեկտորում իրավիճակը կայունացնելու համար։ Մարոկոյական կողմը պաշտոնապես այս լուրը դեռ չի մեկնաբանել։ Իսրայելն էլ դեռ չի համաձայնել Գազայում միջազգային ուժեր տեղակայելու առաջարկին, պատճառաբանելով, որ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափել սեկտորում եղած իր ջոկատները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սիրիան և Իսրայելը բանակցել են․ ինչ է հայտնի

Սիրիան և Իսրայելը բանակցել են․ ինչ է հայտնի Mon, 24 Aug 2026 17:00:53 +0400 Սիրիայի …