Մադրիդը մեղադրել է ԵՄ անդամ երկրներին

Մադրիդը մեղադրել է ԵՄ անդամ երկրներին

Sat, 01 Aug 2026 17:30:57 +0400


Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարել է, որ Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների ճգնաժամի ֆոնին ԵՄ որոշ երկրներ եսասիրաբար են գործել։

Այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«48 ժամից էլ պակաս ժամանակում Սեուտայում իրավիճակը լիովին փոխվել է», – նշել է նախարարը՝ հավելելով, որ քաղաքում իրավիճակը վերադառնում է նորմալ հունի։

Նա հիշեցրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի Բրյուսել ուղարկած նամակը, որում մտահոգություն էր հայտնել Սեուտայում միգրանտների ճգնաժամին մի քանի եվրոպական կառավարությունների արձագանքի վերաբերյալ։

«ԵՄ երկրների մեծ մասը աջակցություն է հայտնել Իսպանիային այս դժվարին և շփոթեցնող իրավիճակում, – նշել է նախարարը,- Սակայն կան նաև այլ երկրներ, որոնք իսկապես օգտվել են այս [իրավիճակից] կամ ցուցաբերել են լիովին եսասիրական և համերաշխությունից զուրկ [դիրքորոշում]»։

Հիշեցնենք, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արդեն հայտարարել է, որ իսպանական անկլավ անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով դիտարկում է Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցումը։

Ֆինլանդիան և Դանիան միացել են այս առաջարկին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս է

Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս է Fri, 31 Jul 2026 16:30:49 +0400 EFE-ն հաղորդում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով