Գժի տե՞ղ եք դրել
Tue, 04 Aug 2026 12:59:21 +0400

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խորհրդարանի ամբիոնից քննադատել է իշխանություններին՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։
Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից հնչող հայտարարությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետության սկզբունքներին։
«Ասում եք՝ օրենքի երկիր է։ Բայց վարչապետը Սամվել Կարապետյանի վերաբերյալ հրահանգներ է տալիս՝ հայտարարելով, որ նրան պետք է ձերբակալել, պատժել և զրկել ունեցվածքից։ Սա ո՞ր ժողովրդավարական երկրի տրամաբանության մեջ է տեղավորվում»,- ասել է Քոչարյանը։
Պատգամավորը հավելել է, որ նման մոտեցումները չեն կարող համատեղվել իրավական պետության գաղափարի հետ։
«Լավ, մարդկանց այստեղ գժի տե՞ղ եք դնում»,- հայտարարել է Լևոն Քոչարյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր