Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը

Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը

Wed, 05 Aug 2026 20:15:02 +0400


Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, սոցիալական ցանցերում անդրադարձել է իր արտաքինի վերաբերյալ վերջին օրերին տարածված քննադատություններին։

Օգտատերերի մի մասը վերջին շրջանում մեկնաբանություններ էր անում Ջորջինայի արտաքին տեսքի վերաբերյալ՝ նշելով, թե նա ավելորդ քաշ է հավաքել։ Ի պատասխան՝ Ռոդրիգեսը հրապարակում է կատարել՝ ընդգծելով, որ մարդու մարմինը բնականաբար փոփոխվում է կյանքի ընթացքում։

«Իմ մարմինը կփոխվի, ինչպես բոլոր կանանց մարմինները։ Հուսով եմ՝ այդ փոփոխությունները դեռ երկար կշարունակվեն, քանի որ դա կնշանակի, որ ես ապրում եմ»,– գրել է նա։

Ռոնալդուի հարսնացուն նշել է նաև, որ ինքը մայր է, և Կրիշտիանուի հետ միասին իրենց երեխաներին փորձում են սովորեցնել՝ մարդկանց չդատել արտաքինի հիման վրա։

Հրապարակմանը արձագանքել են նաև հայտնի մարդիկ։ Մասնավորապես, Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, Ջորջինայի լուսանկարի տակ թողել է աջակցող մեկնաբանություն՝ ծափահարող էմոջիների տեսքով։

Իր հերթին Կրիշտիանու Ռոնալդուն ևս արձագանքել է կնոջ հրապարակմանը՝ գրելով․ «Իմ սեր»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որդեգրել է ամուսնու երեխաներին

Որդեգրել է ամուսնու երեխաներին Mon, 24 Aug 2026 18:30:55 +0400 Քրիշտիանու Ռոնալդուի կինը՝ արգենտինա-իսպանացի մոդել …