Ուրբաթ , 7 Օգոստոսի 2026

«Մասնագիտությունը՝ քննիչ»․ խորհրդային դետեկտիվ ֆիլմ, որն արժե դիտել

«Մասնագիտությունը՝ քննիչ»․ խորհրդային դետեկտիվ ֆիլմ, որն արժե դիտել

Wed, 05 Aug 2026 21:30:34 +0400


Խորհրդային կինոյում քիչ չեն այն դետեկտիվները, որոնք կարողացել են հաղթահարել իրենց ժամանակաշրջանն ու շարունակում են դիտարժան լինել նաեւ այսօր։ Դրանք հետաքրքիր են ոչ միայն զուտ որպես կինոնկար, այլ նաեւ իրենց ժամանակի ու միջավայրի, տիրող մտայնությունների, արժեքների, նույնիսկ ճաշակի արտացոլանքը կամ հայելին են։ Նման գործերից կարելի է համարել ռեժիսոր Ալեքսանդր Բլանկի «Մասնագիտությունը՝ քննիչ» հինգմասանի կինոնկարը, որն էկրան է բարձրացել 1984 թվականի հունիսի հինգին։ Նկարահանվել է «Էկրան» ստեղծագործական միավորումում։ Առաջին հայացքից այն դասական սովետական ոստիկանական դետեկտիվ է։ Հատուկ կարեւոր գործերով քննիչ Բորիս Անտոնովը հետաքննում է պետական միջոցների մեծածավալ հափշտակության գործը։ Աստիճանաբար, առանձին՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող դրվագները համադրվելով, ձեւավորում են ամբողջական սխեմա՝ բացահայտելով տնտեսական հանցագործությունների մի շղթա, որն ընդգրկում էր երկրի միանգամից մի քանի շրջան։ Սովետական դետեկտիվներում սովորաբար հանցագործը հակադրվում է պետությանը, ներկայանում որպես առանձին կրիմինալ ֆիգուր։

«Մասնագիտությունը՝ քննիչ» կինոնկարում, սակայն, հանցավորությունն առաջանում է տնտեսական համակարգում, օգտվելով վերջինիս թերություններից եւ բյուրոկրատական մեխանիզմներից։ Հեղինակները ցույց են տալիս լավ կազմակերպված տնտեսական հանցավորություն, որը հիմնված է կեղծ մատակարարումների, կեղծված փաստաթղթերի, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ վարչական ռեսուրսների օգտագործման վրա։ Հետաքննությունն ընթանում է ոչ թե մեկ հանցագործի, այլ ամբողջական հանցավոր խմբի բացահայտման ուղղությամբ։ Գեորգի Բուրկովի հերոսը՝ գնդապետ Բորիս Անտոնովը, այստեղ ներկայանում է որպես անալիտիկ։ Նա երբեք իմպուլսիվ չի գործում։ Նրա գլխավոր զենքն ինտելեկտն է, զննողականությունը, անալիզելով փոխադարձ կապերն ու հարաբերությունները՝ պատճառներն ու հետեւանքները բացահայտելու կարողությունը։ Ի դեպ, կինոնկարը նկարահանվել է 1978-79 թթ․ իրականացված իրական հետաքննության նյութերի հիման վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մեր վիճակը բարդ է, քանի որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ

«Հրապարակ». Մեր վիճակը բարդ է, քանի որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով