«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Զաքարիա Սրբազանը մեջբերել է Իսահակյանի խոսքերը
Sat, 08 Aug 2026 09:54:07 +0400

Զաքարիա Սրբազանը գրառում է կատարել՝ ներկայացնելով Ավետիք Իսահակյանի 1956 թ․ հունիսի 23-ին՝ Կաթուղիկե Ս․ Էջմիածնի տոնին ասված խոսքից մեկ հատված․
«Ես սիրում եմ Էջմիածինը և պաշտել եմ Էջմիածինը, և քանի ողջ եմ, նույնը իմ հոգու մեջ պիտի կատարվի, և ամեն մի հայրենասեր, ազգասեր սրտի մեջ, որովհետև Էջմիածնի սյուները չեն հանգչում միայն Էջմիածնի վանքի հաստաբեստ քարերի վրա, այլ ամեն մի հայի սրտի մեջ են Էջմիածնա սյուները։
Իբրև ժողովրդի մեկ մասնիկը, ժողովուրդ, որն ասվում է «Էջմիածնա ազգ», մենք էլ՝ այդ ազգի որդիները, միշտ էլ պիտի կապված լինենք այդ ազգի հետ և պահենք ու պահպանենք նրան, որովհետև մեր ազգության գոյությունը ամենաուժեղ կերպով, կայուն և տևական կերպով նա է պաշտպանել»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր