Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

Ինչ է 500 հազար դոլարը․ Ղազարյանը՝ 25 արաբական ձիու մասին

Ինչ է 500 հազար դոլարը․ Ղազարյանը՝ 25 արաբական ձիու մասին

Mon, 10 Aug 2026 12:58:03 +0400


ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձավ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով։

Ղազարյանի խոսքով՝ հանձնաժողովների թիվը 12-ի փոխարեն 6 սահմանելու դեպքում պետությունը միայն աշխատավարձերի տարբերության հաշվին հինգ տարվա ընթացքում կարող է զգալի գումար խնայել։

«Եթե 12-ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի տարբերության մասով 5 տարվա ընթացքում տնտեսում ենք մոտ 500 հազար դոլար»,- հայտարարել է պատգամավորը։

Նա, սակայն, իր ելույթում գումարի չափը համեմատեց նաև 25 արաբական ձիու արժեքի հետ՝ նշելով, որ այդ միջոցներով կարելի էր համապատասխան միջոցառում կազմակերպել։

«Եթե ուզում եք իմանալ՝ ինչ է 500 հազար դոլարը, դա մոտավորապես 25 հատ արաբական ձի է, որով կարելի է կազմակերպել փառատոն, ու էն մարդիկ, ովքեր ուզում են դրան մասնակցել, շոգին չգնան, հասնեն Կատարի պետություն»,- ասել է Ղազարյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քանի հանձնաժողով է լինելու. ինչ է քննարկվում

Քանի հանձնաժողով է լինելու. ինչ է քննարկվում Mon, 10 Aug 2026 12:37:47 +0400 ԱԺ-ում առաջարկվում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով