Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան եւ Ադրբեջանը էներգետիկ միջանցք են ստեղծում

Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան եւ Ադրբեջանը էներգետիկ միջանցք են ստեղծում

Thu, 13 Aug 2026 21:30:26 +0400


Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան եւ Ադրբեջանը բանակցություններ են անցկացնում՝ էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխանցման ցամաքային միջանցք ստեղծելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի տեղակալ Ինգա Փխալաձեն։ Նախաձեռնությունը հնարավորություն կբացի ցանկացած շարագրգիռ երկրից էլեկտրաէներգիա մատակարարել եվրոպական շուկա՝ վրացական տարածքի տարանցմամբ։

«Դա չափազանց նշանակալի նախաձեռնություն է տնտեսական առումով, քանի որ Վրաստանը, բացի տարանցիկ նշանակությունից նաեւ հնարավորություն է ստանում վաճառելու սեփական արտադրած էլեկտրաէներգիան։Դա իր հերթին կնպաստի տեղական բիզնեսի զարգացմանը եւ վրացական էներգետիկան դուրս կբերի որակապես նոր մակարդակի վրա»,- ասել է վրացի փոխնախարարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Սեւ լիճն ու Ջերմուկը ծաղիկներ կլինեն հաջորդ զիջումների կողքին

«Հրապարակ»․ Սեւ լիճն ու Ջերմուկը ծաղիկներ կլինեն հաջորդ զիջումների կողքին Thu, 15 Oct 2026 10:45:14 …