Իրանը հերքում է և մեղադրում ԱՄՆ-ին
Mon, 17 Aug 2026 17:00:30 +0400

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագրի տեքստում 60-օրյա ժամկետի վերաբերյալ դրույթ չկա։
Նրա խոսքով՝ «60-օրյա վերջնաժամկետի» թեման անհիմն է, քանի որ կողմերի միջև բանակցությունները դեռևս չեն սկսվել։
Իրանցի դիվանագետը նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին հուշագրի դրույթները կոպտորեն խախտելու մեջ։ Թեհրանը ընդգծել է, որ այս պայմաններում ցանկացած սահմանված ժամկետ անիմաստ է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր