Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան էլի հարվածել է

Զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան էլի հարվածել է

Sun, 23 Aug 2026 22:00:06 +0400


ՌԴ Տուլայի մարզի Պլեխանովո ավանին ԱԹՍ-ի հարվածը հետ մղելու հետևանքով կին է զոհվել, այս մասին հայտնել է մարզպետ Դմիտրի Միլյաևը։

«Այսօր Պլեխանովո ավանում ԱԹՍ-ի հարձակման հետմղման հետևանքով, ցավոք, մասնավոր տանը կին է զոհվել։ Նախնական տեղեկություններով՝ այլ տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները»,-իր Telegram-ալիքում գրել է Միլյաևը։

Բելգորոդի մարզում, ըստ տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալների, նույնպես կա զոհ և տուժածներ։
«Շեբեկինոյի շրջանի Բոլշետրոիցկոյե գյուղում մարդատար ավտոմեքենային դրոնի հարվածի հետևանքով տղամարդ է զոհվել»,-հստակեցրել են օպերատիվ շտաբում։

Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումների հետևանքով տուժել է մոտ տասնյակ մարդ, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ և «Օրլան» ստորաբաժանման մարտիկ։

Նշվում է, որ հարվածները դիպել են քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակելի շենքերին և ավտոմեքենաներին։ Շեբեկինոյում անօդաչուները հարձակվել են ձեռնարկության տարածքի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են սարքավորումները։

Եվս մեկ 16-ամյա աղջիկ տուժել է Սևաստոպոլի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումը հետ մղելիս։ Ինչպես հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը, նա բեկորային վիրավորում է ստացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան

Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Sun, 16 Aug 2026 15:45:22 +0400 «Ռոսհիդրոմետն» իր զեկույցում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով