Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Հայաստանը պատրաստվում է սկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը

Հայաստանը պատրաստվում է սկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը

Mon, 24 Aug 2026 12:16:21 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է, որ Հայաստանը առաջիկայում կարող է սկսել Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։

Փաշինյանի խոսքով՝ նախ անհրաժեշտ է ԵՄ-ին ներկայացնել պաշտոնական հայտ, որից հետո ստանալ համապատասխան արձագանք և ունենալ գործընթացի հետագա քայլերը սահմանող ճանապարհային քարտեզ։ Միայն դրանից հետո, ըստ վարչապետի, Հայաստանում կանցկացվի հանրաքվե՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով։

Փաշինյանը նշել է, որ այս գործընթացում հաշվի է առնվում նաև Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը։ Նրա խոսքով՝ ԵՄ շուկա հասանելիություն ապահովելու ուղղությամբ արդեն առաջին քայլերն են կատարվում, և քաղաքացիներին անհրաժեշտ է ժամանակ՝ այդ հնարավորությունների տնտեսական ազդեցությունը գնահատելու և հասկանալու համար։

Վարչապետը նաև ընդգծել է, որ եվրոպական ինտեգրման օրակարգը կապված է Հայաստանի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության հետ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար վտանգավոր է այնպիսի իրավիճակը, երբ երկիրը չունի այլընտրանքային ուղղություններ և զրկված է ընտրության հնարավորությունից։

Փաշինյանի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ իշխանությունը կարևորում է տարբեր ուղղություններով հարաբերությունների զարգացումը և արտաքին քաղաքականության մեջ այլընտրանքների ձևավորումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Գելերի վախտն էլ կգա, նուշ ուտող նապաստակների վերջն էլ կգա

«Հրապարակ»․ Գելերի վախտն էլ կգա, նուշ ուտող նապաստակների վերջն էլ կգա Fri, 30 Oct 2026 …