Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Ռուսական բանակը շարունակում է Ուկրաինայում թիրախային հարվածները

Ռուսական բանակը շարունակում է Ուկրաինայում թիրախային հարվածները

Mon, 24 Aug 2026 13:30:58 +0400


Ռուսաստանի զինուժը խմբային հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստի օբյեկտներին՝ խոցելով վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող 1 լցանավ, ռազմական պահեստներ և նավահանգստային ենթակառուցվածքներ։

Տեղեկությունը հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Ըստ գերատեսչության՝ լցանավը տեղափոխում էր վառելիքաքսուքային նյութեր, որոնք նախատեսված էին ուկրաինական զորքի համար։

Լոգիստիկ տերմինալի տարածքում խոցվել են նաև ռազմական նշանակության գույքով 10 պահեստներ։ Հարվածի տակ են հայտնվել նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում էին ռազմական բեռների բեռնաթափման և պահպանման համար։

Բացի այդ, ռուս զինվորականները խոցել են «Աջալիկ» 330 կՎ էլեկտրական ենթակայանը, որը գտնվում է Օդեսայից 28 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ենթակայանն ապահովում է «Յուժնի» նավահանգստի գործունեությունը։

ՌԴ ՊՆ-ում նաև հայտարարել են, որ գիշերը ռուսական զորքը շարունակել է օդային տեղակայման ճշգրիտ զենքերով և հարվածային ԱԹՍ-ներով խմբային հարվածներ հասցնել ուկրաինական այն նավահանգիստներին ու նավերին, որոնք ներգրավված են Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռների մատակարարման մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մաշան ու Արջն» էլ հայտնվեցին սանկցիաների տակ․ մշակույթը` պատերազմի թատերաբեմ

«Մաշան ու Արջն» էլ հայտնվեցին սանկցիաների տակ․ մշակույթը` պատերազմի թատերաբեմ Sat, 22 Aug 2026 21:00:55 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով