Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ․ Մոսկվան արձագանքեց

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ․ Մոսկվան արձագանքեց

Tue, 25 Aug 2026 09:37:22 +0400


ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն (նախկինում զբաղեցրել է նաև ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը, որից ազատվել է 2024 թվականի ապրիլին) Միքայել Աղասանդյանը։

Նա այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի համար ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմանների տարածման վերաբերյալ հարցին ի պատասխան։

«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա», – ասել է Աղասանդյանը։

Միևնույն ժամանակ, դեպարտամենտի տնօրենը ընդգծել է, որ Հայաստանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։

Հիշեցնենք, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե շատ գոհ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից։ Նա նաև նշեց, որ կառավարությունն առաջիկա հինգ տարում կազմակերպությունում աշխատանքներն ակտիվացնելու նպատակ չունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սկսել վարույթ՝ վարչապետի գործողություններում Սահմանադրության խախտման հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով

Սկսել վարույթ՝ վարչապետի գործողություններում Սահմանադրության խախտման հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով Mon, 24 Aug 2026 19:28:31 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով