Քոչարյանի հարցով Մոսկվայից զանգե՞լ են․ Սիմոնյանը չքմեղանում է
Wed, 26 Aug 2026 13:59:17 +0400

Ռուսաստանից ոչ ոք չի զանգահարել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով, հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքի եթերում։
Նա հույս է հայտնել, որ «ոչ ոք չի զանգահարի, քանի որ դա իմաստ չունի»։
Ըստ լրատվամիջոցի, Սիմոնյանը հավելել է, որ «ՀՀ նախկին նախագահի և նրա քաղաքական ուժի կողմից հնչեցված հռետորաբանությունը» մեծ մասամբ համընկնում է Մոսկվայում «խոսող գլուխների» շուրթերի կողմից հնչեցված հռետորաբանության հետ»։
Սիմոնյանը «ծիծաղելի» է անվանել Քոչարյանի և նրա ընտանիքի խուզարկություններն ու կալանավորումները «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Ռոբերտ Քոչարյան որդու՝ Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև խորհրդարանում տեղի ունեցած բանավոր վեճի հետ կապելու փորձերը։
«Դա անհնար է», – ասել է Սիմոնյանը՝ հերքելով, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։ «Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ձերբակալությունների հետ կապված գործերը վաղուց են հարուցված», – ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր