Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար․ Փաշինյանը՝ երկաթուղու մասին

Վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար․ Փաշինյանը՝ երկաթուղու մասին

Thu, 30 Jul 2026 20:00:20 +0400


«Ցանկացած գործիք, որը օրինական է, մենք կարող ենք կիրառել, բայց ոչ միայն օրինական, այլև բարեկամական և համբերատար, մենք շարունակելու ենք խոսակցությունը»,-պատասխանելով հայկական երկաթուղուն վերաբերող հարցին՝ ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը և շարունակեց.

«Մենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար։ Մենք մեր տունը նորոգում ենք»։

Նա նշեց, որ այդ հարցով Հայաստանը միջազգային արբիտրաժ դիմելու խնդիր չունի, և բերեց ՀԷՑ-ի օրինակը, և դրա պատճառն այն է, որ որոշում կայացնելու գործիքն ունի։

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ Փաշինյանն ասաց.«Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց մեր դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլընտրանք չկա սրան: Այդ հարցը պետք է լուծվի, ես ուզում եմ շատ հստակ լինի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը ազատել է պաշտոնից

Փաշինյանը ազատել է պաշտոնից Fri, 11 Sep 2026 21:48:41 +0400 Նիկոլ Փաշինյանը որոում է ստորագրել․ …